Չինաստանում 49 ստորգետնյա խառնարան է հայտնաբերվել (տեսանյութ)

18:07 • 29.11.16

Չինաստանի հյուսիս-արևմուտքում հայտնաբերվել է 49 ստորգետնյա խառնարան, այդ թվում` մեկ հսկայական և 17 խոշոր: Փորձագետները ենթադրում են, որ դրանք իրենցից ներկայացնում են աշխարհի խոշորագույն կլաստերը, որը բաղկացած է նմանատիպ երկրաբանական կազմավորումներից:

Lenta.ru-ն գրում է, որ ստորգետնյա խառնարանները զբաղեցնում են 600 քառակուսի կիլոմետր տարածք: Խոշորագույն խառնարանի տրամագիծը կազմում է 520 մետր, իսկ խորությունը` 320 մետր։

Աղբյուրը մանրամասնում է, որ աշխատանքների ընթացքում երկրաբաններին նաև հաջողվել է 50-100 մետր տրամագծով 50 գետնախորշ և 50 բնական քարանձավ հայտնաբերել:

Նշվում է, որ ստորգետնյա խառնարանները գոյանում են, երբ ստորգետնյա գետերի ջրերը լվանում են բնական ապարները: Խառնարանների գոյացման գործընթացը կարող է տևել մինչև 500 հազար տարի: Ներկա պահի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է մոտ 130 նմանատիպ երկրաբանական կազմավորում:

 

 

Չինաստանում 49 ստորգետնյա խառնարան է հայտնաբերվել (տեսանյութ)