Երուսաղեմում ինքնատիպ ծաղիկ-քանդակները բացվում են անցորդների մոտենալիս (լուսանկարներ, տեսանյութ)

21:30 • 29.11.16

Tech Insider-ը ներկայացրել է Երուսաղեմի կենտրոնական Վալերո հրապարկում տեղադրված հսկա ծաղկի տեսքով 4 քանդակները, որոնք բացվում են, երբ մարդիկ անցնում են կողքով կամ կանգնում ծաղկի տակ:

Քանդակի հեղինակ ճարտարապետների խոսքով` նորարար ինստալյացիան թույլ կտա նոր շունչ հաղորդել քաղաքի տեսքին:

4 հսկայական ծաղիկնեը տեղակայված են հրապարակում: Յուրաքանչյուր ծաղկի տրամագիծը կազմում է 9 մետր: Դրանք սկսում են բացվել, երբ անցորդները մոտենում են քանդակին և փակվում են նրանց հեռանալուն պես:

Բոլոր 4 ծաղիկները բացվում են, երբ հրապարակով տրամվայ է անցնում: Երբ մարդիկ ցանկանան ստվերի տակ կանգնել կամ նստել, պարզապես կմոտենան ծաղկին, որը կապահովի անհրաժեշտ զովությունը:

 

Տեսանյութը՝ այստեղ։

 

 

 

Երուսաղեմում ինքնատիպ ծաղիկ-քանդակները բացվում են անցորդների մոտենալիս (լուսանկարներ, տեսանյութ)