Lamborghini-ն մեկ տեսանյութում ներկայացրել է Huracan սուպերքարի բոլոր տարբերակները (տեսանյութ)

23:53 • 29.11.16

Lamborghini ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է Huracan սուպերքարի բոլոր տարբերակները:

Motor.ru-ի ներկայացմամբ` առաջին պրոմո-տեսանյութում հայտնվել են սովորական Huracan-ը ու  LP580-2 հետնաքարշակ տարբերակը, ինչպես նաև բաց տանիքով Huracan Spyder-ը և դրա միաքարշակ տարբերակը:

Ըստ սյուժեի` այսօրվա դրությամբ գոյություն ունեցող բոլոր Huracan մակնիշի մեքենաները տարբեր երկրներից (Պորտուգալիա, Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա) հավաքվել են մեկ մրցուղու վրա:

Սուպերքարի 4 տաբերակներից վերջինը ներկայացվել է Huracan Spyder-ը: Ռոդսթերը զինված է 580 ձիաուժ հզորություն զարգացնող 5.2 լիտր ծավալային  V10 շարժիչով:

 

 

Lamborghini-ն մեկ տեսանյութում ներկայացրել է Huracan սուպերքարի բոլոր տարբերակները (տեսանյութ)