iOS-ի թարմացումը վնասակար է iPhone-ի մարտկոցների համար. օգտատերեր

17:27 • 29.11.16

iPhone սմարթֆոնի օգտատերերը, որոնք իրենց սարքերի ծրագրային ապահովումը թարմացրել են մինչև iOS 10.1.1 տարբերակը, սկսել են զանգվածաբար բողոքել սարքերի մարտկոցի հետ առաջացած խնդիրներից. սմարթֆոնները սկսել են ավելի արագ լիցքաթափվել և տաքանալ:

Mashable-ը գրում է, որ նոր ծրագրային ապահովմամբ հագեցած սմարթֆոնները սկսել են սխալ գնահատել մարտկոցի լիցքավորման մակարդակը: Ամբողջությամբ լիցքավորված հեռախոսը կարող է հաշված ժամերում լիցքաթափվել: Լիցքավորման սարքին միացնելուց հետո լիցքավորման մակարդակը կարող է զգալիորեն բարձրանալ և հետո կրկին իջնել: Դրանից բացի, մարտկոցը սկսել է տաքանալ ավելի ուժեղ, քան նախկինում:

Նշվում է, որ կարգավորումները նախնական վիճակի բերելը, ծրագրերի թարմացումը և ստիպողաբար վերբեռնումը չեն հեռացնում անսարքությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս iTunes-ի միջոցով ևս մեկ անգամ ներբեռնել iOS 10.1.1 տարբերակը կամ տեղադրել iOS 10.2. բետա տարբերակը:

iOS-ի թարմացումը վնասակար է iPhone-ի մարտկոցների համար. օգտատերեր