Հարբած մարդիկ ավելի մարդասեր են, քան սթափները. գիտնականներ
Ինչ-որ մեկին օգնելու ցանկությունը հարբած մարդկանց մոտ ավելի մեծ է լինում, քան սթափ մարդկանց շրջանում: Նման եզրակացության են եկել հոլանդացի գիտնականները, ովքեր արտասովոր փորձ են իրականացնել, որպեսզի պարզե, թե ինչ կերպ է ալկոհոլը ազդում մարդու դիմացինին օգնելու ցանկության վրա:
Մասնագետները գնացել են Ամստերդամի բաերից մեկը, որտեղ շատ մարդիկ են եղել: Նրանցից մեկը նստել է ալկոհոլ օգտագործած ընկերախմբի սեղանի մոտ և իբր թե պատահականորեն ինչ-որ իր է վայր գցել: Նրան անմիջապես օգնության են շտապել արդեն ալկոհոլ օգտագործած մարդիկ:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը՝ մի քիչ հարբած մարդիկ արձագանքել են այլ մարդկանց խնդիրներին, սակայն նրանց հակացրած օգնության որակը իհարկե հարցականի տակ է եղել:










