Ինչպես կփոփոխվի Երկիրը, եթե բոլոր սառցադաշտերը հալչեն (լուսանկարներ)

22:21 • 29.11.16

Գլոբալ տաքացման հետևանքով մոլորակի վրա կարող են անդառնալի փոփոխություններ լինել:

AdMe.ru-ն քարտեզների օրինակով ներկայացրել է մայրցամաքների սահմանների հնարավոր փոփոխությունը, որից պարզ է դառնում, որ մի շարք քաղաքներ կարող են ջրի տակն անցնել:

Եվրոպա: Գիտնականների կարծիքով` սառցադաշտերի հալոցքի պատճառով ծովի մակարդակը Երկրի վրա կբարձրանա մոտ 65 մետրով: Լոնդոնը, Վենետիկը, Նիդերլանդները, Մոլդովան և Դանիայի մեծ մասը կանհետանան երկրի երեսից: Միջերկրական, Սև և Կասպից ծովերը կտրուկ կմեծանան:

 


Ասիա: Տարածք, որտեղ 600 մլն չինացի է բնակվում, կարող է անցնել ջրի տակ, ինչպես և ողջ Բանգլադեշը և Հնդկաստանի մի մասը:

 

 

Հյուսիսային Ամերիկա: ԱՄՆ-ի ատլանտյան ափերը կանհետանան ջրի տակ, այդ թվում` Մեքսիկական նեղուցը, Ֆլորիդան և Կալիֆոռնիայի մեծ մասը:

 

 

Հարավային Ամերիկա: Լատինական Ամերիկայում ջրի տակ կանցնի Արգենտինայի մայրաքաղաքը, ինչպես նաև Ուրուգվայի և Պարագվայի ափերը:

 

 

Աֆրիկա: Մյուսների համեմատ այս մայրցամաքը առավել քիչ կորուստներ կունենա: Եգիպտոսում Միջերկրական ծովի մակարդակի բարձրացման հետևանքով ջրի տակ կհայտնվեն Ալեքսանդրիան և Կահիրեն:

 

 

Ավստրալիան: Այս մայրցամաքի այն մասը, որտեղ անապատ է տեղակայված, ներքին ծով կառաջանա: 

 

 

Անտարկտիդա: Անտարկտիդայի արևմտյան մասը գրեթե ամբողջությամբ կհալչի: Արդեն այժմ այդ տարածքը տարեկան 65 մլն տոննա սառույցի կորուստ է ունենում:

 

 

 

 

 

Ինչպես կփոփոխվի Երկիրը, եթե բոլոր սառցադաշտերը հալչեն (լուսանկարներ)