Samsung-ը դիտարկում է երկու մասի բաժանվելու տարբերակը

12:30 • 29.11.16

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ բանակցություններ է վարում բիզնեսը երկու մասի բաժանելու մասին, հայտնում է interfax.ru-ն:


Որոշ ներդրողներ ճնշում են գործադրում ընկերության վրա, որպեսզի այն բաժանվի օպերացիոն և հոլդինգային ընկերությունների: Ենթադրվում է, որ դա կկարողանա բարձրացնել բաժնետոմսերի արժեքը:


Ընկերության օպտիմալ կառուցվածքը որոշելու համար կհրավիրվեն օտարերկրյա փորձագետներ:


Այժմ Samsung-ի խմբի մեջ մտնող ընկերությունները կապված են իրար հետ բաժնետոմսերի բարդ ցանցի միջոցով:


Բաժանման մասին առաջարկն արվել է հոկտեմբերին Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքի տապալումից հետո: Դրա արտադրությունը դադարեցվել է, քանի որ օգտատերերի հաղորդմամբ այն բռնկվում էր և պայթում:

 

Samsung-ը դիտարկում է երկու մասի բաժանվելու տարբերակը