Հաջորդ iPhone-ը կարող է կոր էկրան ունենալ

09:11 • 30.11.16

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության հաջորդ iPhone սմարթֆոնը կարող է Samsung-ի Edge շարքի հեռախոսների պես կոր էկրան ունենալ:


Այս մասին հայտնում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ Apple-ը մտադիր է եկող տարի ներկայացնել iPhone-ի մի քանի մոդել, որից մեկը կարող է լինել կոր, իսկ մյուսը՝ OLED էկրանով:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ մտադիր է Apple-ին համոզել իր սարքավորումների արտադրությունն ասիական երկրներից տեղափոխել Միացյալ Նահանգների տարածք, ինչը, ըստ ոլորտի փորձագետների, բավական ծախսատար գործընթաց է:

 

 

Հաջորդ iPhone-ը կարող է կոր էկրան ունենալ