Ավստրալացիները հզոր «հրացան» են ստեղծել անօդաչուների «խոցման» համար (տեսանյութ)

17:16 • 30.11.16

Ավստրալական DroneShield ընկերության մասնագետները ներկայացրել են 6 կգ քաշով «հրացան», որը նախատեսված է ներկայում լայն տարածում ունեցող անօդաչու թռչող սարքերի «խոցման» համար:


Ինչպես հայտնում է The Washington Post-ը, զգայակներով համալրված DroneGun կոչվող նորույթը կարող է ռադիոալիքային միջամտության շնորհիվ թռիչքի մեջ գտնվող անօդաչուն ցամաք իջեցնել կամ հետ ուղարկել այն արձակողի մոտ: Նշվում է, որ սարքի գործողության շառավիղը 2 կմ է:


Աղբյուրը մանրամասնում է, որ «հրացանը» նախատեսված է այն անօդաչուների համար, որոնց վրա կարող է լինել պայթուցիկ կամ ահաբեկչական հարձակման իրականացման համար այլ վտանգավոր նյութ: Բացի այդ, DroneGun-ը կարող է օգտագործվել այն անօդաչուների դեպքում, որոնք հատել են մասնավոր տարածքն ու անհանգստացնում են մարդկանց:


Նշվում է նաև, որ DroneGun-ը կարելի է վաճառել միայն ուժային կառույցներին:

 

 

Ավստրալացիները հզոր «հրացան» են ստեղծել անօդաչուների «խոցման» համար (տեսանյութ)