Facebook-ը խաղեր է ավելացրել Messenger-ում (տեսանյութ)
Facebook սոցցանցը թողարկել է Instant Games պլատֆորմը, որն օգտատերերին հնարավորություն կտա օգտվել խաղերից Messenger հավելվածում:
Korrespondent-ը գրում է, որ նոր գործառույթը հասանելի է Messenger-ի բջջային հավելվածում, ինչպես նաև` Facebook-ի նորությունների էջում: Հասանելի 17 խաղերի ցանկում են Pacman, Arkanoid, Space Invaders և Words with Friends խաղերը:
Նշվում է, որ խաղը բացելու համար անհրաժեշտ է սեղմել գեյմփադի կոճակը և ընտրել խաղը, ինչպես նաև խաղի հրավիրել զրուցակիցներից մեկին: Սոցցանցի այս հնարավորությունից օգտվելու համար նոր հավելվածներ ներբեռնելու անհրաժեշտություն չկա:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։










