Lamborghini-ն 2 քանդակ կկանգնեցնի իր պատվին (լուսանկարներ)

22:12 • 01.12.16

Lamborghini ընկերությունն իր պատվին երկու քանդակ կկանգնեցնի Սենթ-Ագատայում իր գրասենյակի հարևանությամբ:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, արվեստի գործերը, որոնց ճարտարապետությամբ զբաղվում են երկու տարբեր դիզայներական ընկերություններ, իտալական ապրանքանիշի հարազատ քաղաքում կտեղադրվեն հաջորդ տարվա աշնանը:

Lamborghini-ն քանդակների արտաքին տեսքի հարցում կողմնորոշվել է մեծամասշտաբ մրցույթի արդյունքում, որին մասնակցել են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Zaha Hadid Architects, Studio Fabio Novembre, Studio Libeskind և Foster + Partners ստուդիաները, ինչպես նաև մասնավոր դիզայներներ` ողջ աշխարհից: Ընդհանուր առմամբ, ընկերությունն ավելի քան 500 աշխատանք է ստացել: 

Քանդակներից մեկը կկառուցվի կայծակի նմանվող վեր խոյացող երկրաչափական պատկերի տեսքով: Իսկ երկրորդը բարակ սկավառակներից կազմված ամբողջություն է լինելու, որոնք կամրացվեն գետնին` խորհրդանշելով դինամիկությունն ու արագությունը:

 

 

Lamborghini-ն 2 քանդակ կկանգնեցնի իր պատվին (լուսանկարներ)