Ես արջ բռնելով եմ զբաղված, այնքան լավ եմ զգում, որ քաղաքականությունից հեռու եմ մնում. Վարդան Ղուկասյան

19:00 • 01.12.16

Քաղաքականությամբ չեմ զբաղվում: Tert.am-ի հետ զրույցում հավաստիացրեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ այդպես էլ չհստակեցնելով՝ մասնակցելո՞ւ է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, թե ոչ:

Նախ` լսելով հարցը, Վարդան Ղուկասյանը ծիծաղեց, ապա ասաց. «Է՜ ուրիշ բանի մասին մտածեք… Ընկել եք ընտրությունների դարդին»:

Դիտարկմանը, թե դա առաջիկայի ամենակարևոր հարցերից է, Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Թարգի, վերջացրա, ես հեռու եմ քաղաքականությունից, հեռու… Ապրում ենք առանց քաղաքականության: Ի՞նչ կլինի որ, տենց չի՞ լինի ապրել…»:

Հարցին՝ չե՞ք ձանձրանում, նա բացասական պատասխան տվեց՝ նշելով. «Չէ, ես այնքան լավ եմ զգում, որ քաղաքականությունից հեռու եմ մնում»:

Հարցին՝ ինչո՞վ եք հիմա զբաղվում, նա պատասխանեց. «Ես արջ բռնելով եմ զբաղված: Արջ ենք բռնում մենք: Է,՜ Շիրակում գիտես ինչքան արջ կա: Բերում ենք՝ իկրա հանում, իկրեն վաճառում ենք: Նոր մեթոդ է, նոր տեխնոլոգիա»: