Աթենքում պայթյուն է տեղի ունեցել

15:42 • 01.12.16

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է gazeta.ru-ն՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:


Պայթյունի հետևանքով մահացել է 38-ամյա մի կին, ևս վեց մարդ հոսպիտալացվել է:


Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը և պարզում է պատճառները:


Նշվում է, որ պայթյունից հետո հրդեհ է սկսվել:


Հաղորդվում է, որ իշխանությունները կարծում են՝ պատճառը գազի պայթյունն է եղել: