Cadillac-ը ներկայացրել է 600 ձիաուժ հզորությամբ սպորտային նախատիպը
Cadillac ընկերությունը ներկայացրել է DPi-V.R անվանումով մրցարշավային մեքենան, որով ամերիկյան ընկերությունը կվերադառնա սպորտային նախատիպերի մրցավազքերի:
Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, 600 ձիաուժ հզորությամբ մեքենան կմասնակցի Weather Tech Sports Car Championship առաջնությանը, իսկ մոդելի մարտական դեբյուտը կկայանա 2017-ի հունվարին:
Սպորտային նախատիպը կառուցվել է առաջնությանը մասնակցելու համար: Մեքենայի զանգվածը կազմում է 930 կգ, և աշխատում է այն 6.2 լիտր ծավալով ատմոսֆերային V8 շարժիչով:
Վերջին անգամ Cadillac ընկերությունը սպորտային նախատիպերի մրցավազքին մասնակցել է 14 տարի առաջ` Northstar LMP մոդելով:










