Եգիպտական կրկեսում առյուծը հոշոտել է իրեն վարժեցնողին՝ հանդիսատեսի աչքի առաջ (տեսանյութ)
Եգիպտոսի կրկեսում առյուծը հոշոտել է իրեն վարժեցնողին հանդիսականի աչքի առաջ: Մասնագետի ստացած վնասվածքները մահացու են եղել:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել Ալեքսանդրիայում: Շոուի ժամանակ 35-ամյա վարժեցնող Իսլամ Շահինը փայտիկով առաջնորդել է առյուծներից մեկին աստիճանահարթակով բարձրանալիս, երբ մյուս առյուծը հանկարծակիորեն հարձակվել է տղամարդու վրա:
Տեսագրության մեջ լսվում են սարսափած ամբոխի ճիչերը, որոնք կենդանիների գրոհի ականատեսն են դարձել:
Այդ ընթացքում մյուս մասնագետները շտապել են օգնության հասնել անօգնական գետնին ընկած գործընկերոջը` փայտերի միջոցով փորձելով շեղել առյուծի ուշադրությունը: Տուժածին անհապաղ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա ավելի ուշ մահացել է ստացած վնասվածքներից:
Առյուծին հեռացրել են բոլոր հետագա շոուներից, մինչ անասնաբույժը կզննի նրան:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տեսանյութում կա բռնության տեսարան, նյարդերից թույլ մարդկանց և անչափահասներին խորհուրդ չի տրվում դիտել։










