Հարավային Աֆրիկայի բնակարաններից մեկի զուգարանակոնքից 2 մետրանոց կոբրա են դուրս բերել (տեսանյութ)

20:17 • 01.12.16

Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաքում բնակվող ընտանիքն իր բնակարանի զուգարանում հսկա օձ է նկատել:

Ինչպես հայտնում է Huffington Post-ը, սարսափած բնակիչները դիմել են օձ բռնող պրոֆեսիոնալ մասնագետի ծառայությանը, ով տան զուգարանակոնքից 2 մետրանոց կոբրա է դուրս բերել: Հաղորդվում է, որ օձը ընկել է զուգարանի հատակին և փախել:

Մասնագետի խոսքով` սողունն այնտեղ կարող էր հայտնվել ջրամատակարարման համակարգի խողովակներով:

Տեսանյութի հեղինակի խոսքով` իրենք դեռևս չգիտեն, թե որտեղ կարող է լինել սողունը: Մինչդեռ տան բնակիչները սարսափահար վիճակում են. մասնագետը պնդում է, որ օձին կենդանի է պետք բռնել:

 

Տեսանյութը՝այստեղ։