Ինչի մասին է վկայում ականջներում առկա աղմուկը

05:06 • 01.12.16

Ականջներում առկա տհաճ աղմուկն որոշ մարդկանց մոտ իսկական խուճապ է առաջացնում: Վերջերս բժիշկները փորձել են բացատրել, թե ինչ է նշանակում այդ տհաճ զգացողությունը: Այն կարող է առաջանալ ոչ միայն հիվանդների, այլև առողջ մարդկանց մոտ:

Բուժաշխատողները վստահեցնում են, որ ականջներում առկա աղմուկը նշանակում է, որ մարդը ենթակա է խուճապի նոպաների  և անհանգստության: Սակայն ինչպես նշում են փորձագետները՝ տվյալ երևույթը լուրջ անհանգստության առիթ չպետք է լինի: Գիտնականները վստահ են, որ եթե ականջների աղմուկն առաջանում է հանգիստ պայամններում, ապա դա արյան շրջանառության հետևանք է:

Բժիշկներն ասում են, որ բավականին հաճախ նման զգացողություն ունենում են այն մարդիկ, որոնց մոտ խախտված է լսողական նյարդի արյան շրջանառության մեխանիզմը:

Եթե ականջներում առկա աղմուկը չի դադարում և պարբերաբար նկատվում է մի քանի օր շարունակ, ապա պետք չի դանդաղել, ավելի լավ է միանգամից դիմել բժշկի, որպեսզի ստանաք անհրաժեշտ խորհրդատվություն:

Ինչի մասին է վկայում ականջներում առկա աղմուկը