Հնդկաստանի կենդանաբանական այգում այցելուի արարքից գազազած վագրը դուրս է եկել խցից՝ սարսափեցնելով այցելուներին (նկարներ, տեսանյութ)

13:23 • 01.12.16

Հնդկաստանի Ինդաուր քաղաքի կենդանաբանական այգում միջադեպ է տեղի ունեցել, որը սարսափեցրել է հաստատության մոտ 200 այցելուներին:


Այգու աշխատակիցը պատմել է, որ այցելուներից մեկը մաստակ է նետել վագրի վրա, ինչը շատ է զայրացրել կատվազգիին: Կենդանին դուրս է թռել ցանկապատից և մեկ ժամից ավելի վազվզել գազանանոցի տարածքում:

The Daily Mail-ը գրում է, որ այցելուները սկսել են փախուստի դիմել և պատսպարվել այգու զանազան վայրերում, մասնավորապես` գազանանոցի բուժկետում:

Նշվում է, որ հաստատության տնօրինությունն արագ է արձագանքել ու վագրի որոնման աշխատանքները սկսել, և մոտ մեկ ժամ անց նրանց հաջողվել է կենդանուն վերադարձնել իր խուցը: Տնօրինության հաղորդմամբ` միջադեպի հետևանքով տուժածներ չկան: