Մեքսիկայում արթնացել է Պոպոկատեպետլ հրաբուխը (տեսանյութ)

16:09 • 01.12.16

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի մոտակայքում գտնվող Պոպոկատեպետլ հրաբուխն արթնացել է, հայտնում է lenta.ru-ն՝ մանրամասնելով, որ դրա խառնարանից մոխիր է արտանետվել:


Հրաբխային տեղումները ծածկել են Պուեբլա օդանավակայանի թռիչքուղին, որը մի քանի ժամ շարունակ փակ է մնացել: Իշխանությունները կոչ են արել տեղացիներին ու զբոսաշրջիկներին չմոտենալ հրաբխին:


Աղբյուրը մանրամասնում է, որ Պոպոկատեպետլ անվանումն ացտեկների լեզվով նշանակում է «Ծխացող լեռ»: Դրա բարձրությունը 5.452 մ է: Հայտնի է, որ հրաբխի մերձակա տարածքներում ապրում է 20 մլն մարդ: