Netflix-ը թույլ է տվել ֆիլմեր և սերիալներ բեռնել
Ամերիկյան Netflix ծառայությունը, որն առաջարկում է առցանց կինո և տեսաարտադրանք դիտել, հայտարարել է, որ այժմ ամբողջ աշխարհում օգտատերերը կարող են ֆիլմեր և սերիալներ բեռնել ցանցից դուրս դիտելու համար, գրում է korrespondent.net-ը:
iOS և Android պլատֆորմներով Netflix-ի բոլոր բաժանորդները կկարողանան ֆիլմեր և սերիալներ բեռնել անվճար: Դրանք կարելի է բեռնել սովորական կամ բարձր որակով: Բեռնելու հնարավորություն ստանալու համար հարկավոր է թարմացնել Netflix-ի հավելվածը:
Դեռ ոչ բոլոր նյութերն են հասանելի բեռնելու համար, բայց Netflix-ը խոստացել է, որ աստիճանաբար կլուծի այդ խնդիրը՝ ցանցից դուրս հետագա դիտման համար բովանդակության պահպանման իրավունքներ ստանալուն պես:










