Nokia սմարթֆոններն ու պլանշետները կթողարկվեն 2017 թվականին

18:50 • 01.12.16

Ֆիննական Nokia ընկերությունը սմարթֆոններ ու պլանշետներ կթողարկի 2017 թվականի մայիսի 3-ին. այս մասին հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` Nokia-ն հայտարարել է, որ ուժի մեջ է մտել իր գործարքը նոր HMD Global Oy ընկերության հետ: Վերջինս իր հերթին հայտնել է, որ Nokia բրենդով առաջին սմարթֆոնների և պլանշետների թողարկումը կկայանա հաջորդ տարվա առաջին կեսին:  


Ընկերության տնօրեն Յորմա Օլիլան հայտնել է, որ պլանշետների թողարկումը ևս կարևոր քայլ է, ահա թե ինչու ապագայում սպասվում են սարքերի զանազան հիբրիդներ:

Nokia սմարթֆոններն ու պլանշետները կթողարկվեն 2017 թվականին