Լեհաստանում հարբած երիտասարդը երեկույթից հետո դիահերձարանում է արթնացել
Լեհաստանի Կամեննա Գուրա քաղաքի 25-ամյա բնակիչ Կամիլը մի քանի բաժակ օղի է խմել երեկույթի ժամանակ և կորցրել գիտակցությունը: Երիտասարդի ընկերները տարել են նրան հիվանդանոց, որտեղ նրան մահացած են համարել և դիահերձարան տեղափոխել: Առավոտյան երիտասարդն արթնացել է և վերմակ պահանջել:
Metro-ն գրում է, որ հիվանդանոցի բժիշկները դժվարանում են բացատրել, թե ինչու են սխալ եզրակացություն տվել երիտասարդի վիճակի վերաբերյալ:
Հիվանդանոցի պահակները պատմել են, որ առավոտյան տարօրինակ աղմուկ են լսել դիահերձարանի դռների հետևից: Աշխատակիցները նկուղ են իջել և հայտնաբերել պատգարակների վրա պառկած մերկ երիտասարդին, որը հայտնել է, որ մրսում է, և վերմակ է պահանջել:
Նշվում է, որ «հարություն առած» Կամիլը որոշել է չպարզել միջադեպի հանգամանքները. նա ուղղակի լքել է հիվանդանոցը և գինետուն գնացել, որտեղ շարունակել է խմել:










