Պուտինը բացահայտել է Ռուսաստանի վարած քաղաքականության «իմաստը»

16:34 • 01.12.16

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է երկրի վարած քաղաքականության «իմաստի» մասին: Այդ մասին նա խոսել է՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ժամանակ, գրում է lenta.ru-ն:


«Դա մարդկանց պահպանումն է, մարդկային կապիտալի բազմապատկումը՝ որպես Ռուսաստանի գլխավոր հարստություն: Այդ պատճառով մեր ջանքերն ուղղված են ավանդական արժեքների և ընտանիքի աջակցությանը, ժողովրդավարական ծրագրերին, շրջակա միջավայրի բարելավմանը, մարդկանց առողջությանը, կրթության և մշակույթի զարգացմանը»,- ասել է պետության ղեկավարը:


Պուտինը նշել է, որ դրական արդյունքներից մեկը երկրի բնակչության բնական աճի շարունակությունն է: Նա նաև խոստացել է շարունակել սոցիալական ոլորտում փոփոխությունները: