«Ռոսկոսմոսի» գործադիր տնօրենին մեղադրում են ՄիԳ ընկերության գույքի հետ կապված 200 մլն ռուբլու խարդախության մեջ

19:05 • 01.12.16

ՌԴ Քննչական կոմիտեն խարդախության մեղադրանք է ներկայացրել «Ռոսկոսմոսի» որակի վերահսկման գծով գործադիր տնօրեն Վլադիմիր Եվդոկիմովին: РИА Новости-ի փոխանցմամբ` Մոսկվայի Բասմանյան դատարանում հայտարարել է կասկածյալին ձերբակալելու պահանջ ներկայացրած քննիչը:

Քննիչը նշել է, որ Եվդոկիմովին մեղադրանք է ներկայացվել «Ծառայողական դիրքի չարաշահմամբ կազմակերպված խմբի կազմում մեծ մասշաբով խարդախության» հոդվածով: Վերջինս 200 մլն ռուբլու խարդախություն է կատարել ռուսական ինքնաթիռաշինական «ՄիԳ» ընկերության գույքի հետ:

Գործադիր տնօրենը ներկա պահին կալանավորված է: Նա հերքում է իր մեղքը խարդախության գործով:

Աղբյուրի հաղորդմամբ` դատարանը ներկայում քննարկում է հետաքննության պահանջը Եվդոկիմովին ձերբակալելու մասին: