ԱՄՆ-ում հրշեջները 36 ժամ անդադար աշխատելուց հետո քնել են գետնին (լուսանկար)

13:13 • 01.12.16

Նոյեմբերի 28-ին ԱՄՆ Թենեսի նահանգում բռնկված հրդեհի պատճառով հրշեջները ստիպված են եղել 36 ժամ շարունակ, առանց հանգստի հնարավորության զբաղվել հրդեհաշիջման աշխատանքներով, ինչի հետևանքով նրանցից շատերը հյուծվել են:

The Daily Mail-ը գրում է, որ հրշեջ Ադամ Սքոթ Մոմբերգերը լուսանկարել է իր գործընկերներին, որոնք մարման աշխատանքներն ավարտելուց հետո քնել են հրշեջ մեքենաների կողքին` բետոնե հատակին:

Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Գրեյթ Սմոքի Մաունթինս ազգային պարկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է առնվազն 7 և տուժել 53 մարդ: Ավելի քան 14 հազար մարդ տարհանվել է տեղանքի մոտակայքում գտնվող Գաթլինբուրգ և Փիջն Ֆորջ քաղաքներից: