VK-ն սեփական Messenger է թողարկել
Ռուսական Vkontakte սոցցանցը թողարկել է սեփական Messenger հավելված: Այս մասին սոցցանցը տեղեկացրել է իր բլոգում:
«Առաջարկում ենք փորձել ВКонтакте մեսենջերը: Սա շփման միջոց է այն մարդկանց համար, ովքեր պատրաստ չեն շեղվել նորությունների վրա, սակայն ցանկանում են միշտ կապի մեջ լինել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Gazeta.ru-գրում է, որ մեսենջերը թույլ է տալիս չատեր ստեղծել ընկերների և գործընկերների հետ, փոխանակվել լուսանկարներով և տեսանյութերով, ուղարկել փաստաթղթեր և աուդիո ֆայլեր գրանցել. այսինքն` հավելվածում հասանելի է VK սովորական երկխոսությունների ամբողջ ֆունկցիոնալությունը:
Նշվում է, որ հավելվածի բետա տարբերակը հասանելի է macOS և Windows պլատֆորմների համար:










