Volvo-ն կներկայացնի աշխարհում ամենամեծ ավտոբուսը (լուսանկարներ)
Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը կառուցում է աշխարհի ամենամեծ ավտոբուսը՝ Gran Arctic 300 մոդելը, որի երկարությունը 30 մ է լինելու:
Ինչպես նշում է motor.ru-ն, ուշագրավ փոխադրամիջոցը շահագործման է հանձնվելու Բրազիլիայի քաղաքներից մեկում: Հայտնի է, որ Gran Arctic 300 ավտոբուսը նախատեսված է 300 ուղևորի համար:
Նորույթի տեխնիկական բնութագրի, գնի, ինչպես նաև պրեմիերայի ամսաթվի վերաբերյալ որևէ տեղեկություն չկա:













