Մենդելեևի աղյուսակի նոր` 118-րդ տարրն անվանվել է հայազգի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին

23:15 • 01.12.16

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը հաստատել է Մենդելեևի աղյուսակի նոր 4 տարրերի պաշտոնական անվանումներն ու խորհրդանշանները, որոնք ներկայացվել են 113.115.117 և 118 թվերի ներքո:

Ինչպես ներկայացնում է KP.ru-ն` դրանք այժմ կոչվում են Նիհոնիում (Nh), Մոսկովիում (Mc), Թենեսին (Ts) և Օգանեսոն (Og): Ըստ ավանդույթի՝ տարրն անվանվում է այն հայտնաբերած գիտնականի կամ հայտնաբերման վայրի անունով:

118-րդ տարրն անվանվել է  ԽՍՀՄ գիտնական, պրոֆեսոր Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին, որը զգալի ավանդ ունի քիմիական տարրերի ուսումնասիրության գործում:

Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի`ռուսաստանյան մասնաճյուղում աշխատող 83-ամյա պրոֆեսորը օգնել է հայտնաբերել մի շարք գերծանր տարրեր:

113-րդ տարրն իր անվանումն ստացել է  ի պատիվ «Ճապոնիա» անվան ճապոներեն հնչող տարբերակներից մեկի: 115-րդ տարրն անվանվել է ի պատիվ Մոսկվայի շրջանի, իսկ 117-րդ տարրը` ի պատիվ ԱՄՆ Թեննեսի նահանգի:

 

 

Մենդելեևի աղյուսակի նոր` 118-րդ տարրն անվանվել է հայազգի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին