Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. վարորդը կամավոր ներկայացել է ոստիկանություն

12:04 • 02.12.16

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19-ին, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Դեմիրճյան փողոցի թիվ 1/Ա հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Վիլեն Կիրակոսյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել նրան հիվանդանոց։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հիվանդանոցում ժամը 19.30-ին Վիլեն Կիրակոսյանը մահացել է:

Վարորդը կամավոր ներկայացել է ոստիկանություն:

Կատարվում է քննություն: