«Աերոֆլոտն» անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով դեկտեմբերի 3-4-ին չեղյալ է հայտարարել 42 չվերթ

09:58 • 02.12.16

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանում դեկտեմբերի 3-ին և 4-ին չեղյալ է հայտարարել 42 չվերթ՝ անբարենպաստ եղանակային պայմանների կանխատեսման պատճառով: Այդ մասին հաղորդվում է ավիափոխադրողի կայքում, գրում է «Независимая Газета»-ն:


Մասնավորապես՝ դեկտեմբերի 3-ին կչեղարկվեն Չելյաբինսկ, Ուֆա, Միներալնիե Վոդի, Ռոստով, Ստավրոպոլ, Եկատերինբուրգ, Կալինինգրադ, Վոլգոգրադ, Վորոնեժ, Հելսինկի, Նիժնի Նովգորոդ, Ֆրանկֆուրտ, Հռոմ, Մյունխեն, Բեռլին, Վենետիկ, Բոլոնիա, Սուրգուտ, Տոմսկ ուղղություններով և հետադարձ չվերթները:


Դեկտեմբերի 4-ին կչեղարկվեն «Շերեմետևո»-ից Ֆրանկֆուրտ, Հռոմ, Մյունխեն, Բեռլին, Վենետիկ, Կոպենհագեն, Բոլոնիա, Սուրգուտ, Տոմսկ և Ռոստով չվերթները: