Apple-ի նոր գործիքը թույլ է տալիս iPhone 6s-երի սեփականատերերին իրենց սմարթֆոնի մարտկոցի հետ կապված տեղեկություն ճշտել

16:20 • 02.12.16

Apple ընկերությունը հատուկ գործիք է ներկայացրել իր պաշտոնական կայքում, որտեղ Apple-ի սմարթֆոնների օգտատերերը կարող են պարզել, թե արդյոք իրենց սմարթֆոնի մարտկոցը ենթակա է փոխարինման, հաղորդում է zdnet.com-ը:


Խոսքն iPhone 6s սարքերի մասին է: Վերջերս ընկերությունը հայտարարել է, որ սմարթֆոնների որոշ խմբաքանակներ, որոնք արտադրվել են 2015 թվականի սեպտեմբերից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մարտկոցի դեֆեկտ ունեն: Այդ սարքերի սեփականատերերին առաջարկել են անվճար փոխարինել մարտկոցները լիազորված սպասարկման կենտրոններում:


Նախկինում օգտատերերը ստիպված էին զանգահարել կամ անձամբ ներկայանալ՝ պարզելու համար, թե արդյոք իրենց սմարթֆոնը ենթակա է մարտկոցի անվճար փոխարինման: Այժմ դա կարելի է անել պաշտոնական կայքով:


Հատուկ էջում iPhone 6s-ի սեփականատերը պետք է գրի իր սերիական համարը: Այն գտնելու համար անհրաժեշտ է մտնել հեռախոսի կարգավորումների մեջ, ընտրել «Հիմնական» բաժինը և սեղմել «Այս սարքի մասին» կոճակը:

Apple-ի նոր գործիքը թույլ է տալիս iPhone 6s-երի սեփականատերերին իրենց սմարթֆոնի մարտկոցի հետ կապված տեղեկություն ճշտել