Atlas ռոբոտը սովորել է հենման կետ գտնել և տեղաշարժվել բարդ տեղանքով (տեսանյութ)

12:34 • 02.12.16

Ամերիկյան Boston Dynamics ընկերությունը Atlas անվանումով ռոբոտ է մշակում, որը սովորել է հենման կետ գտնել և տեղաշարժվել բարդ տեղանքով:

Lenta.ru-ն գրում է, որ այժմ ռոբոտն ի վիճակի է քայլել աստիճաններով և սուր քարերով պատված տարածքով:

YouTube-ի DRCihmcRobotics ալիքում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է մարդանման ավտոմատացված սարքը տեղաշարժվում եզրաքարերով:

 

Atlas ռոբոտը սովորել է հենման կետ գտնել և տեղաշարժվել բարդ տեղանքով (տեսանյութ)