«Ֆեռո»-ի սեփականատերը 10 մլն պարտք է եղել «Բոգո» մականունով Ռուբեն Կոստանյանին. նոր մանրամասներ. Pastinfno.am

16:55 • 02.12.16

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական շրջանակներում հայտնի «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի ձերբակալությունը կապված է «Ֆեռո» ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Ավետիսյանի հետ ունեցած գումարային վեճի հետ։ Վերջինս պարտք է ունեցել Ռուբեն Կոստանյանին՝ 10 մլն դրամի չափով, և «Բոգո»-ն որոշել է պարտքերը հետ ստանալ իր ձևով, Pastinfo.am–ը:

Ըստ կայքի՝ տեղեկությունների՝ այս պատմությունը նախաբան ունի. «Բոգո»-ն բիզնես ծրագրի համար «Ֆեռո» ընկերության նախկին սեփականատիրոջը՝ Ռոբերտ Ավետիսյանին, շուրջ 15 մլն պարտքով գումար է տվել, որից 5 մլն դրամը վերադարձվել է, իսկ 10-ը չի կարողացել։ Եվ հենց այդ գումարի պահանջի վերաբերյալ նրանք դեռևս այս տարի ամռանը՝ հուլիսի 20-ին, հանդիպել են «555» Հացատանը: Պարտատիրոջ ու պարտապանի միջև խոսակցությունը չի ստացվել, վիճաբանությանը հաջորդել է ծեծկռտուքն ու հնչել են կրակոցներ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։