Փարիզի, Աթենքի, Մադրիդի և Մեխիկոյի քաղաքապետերը պայմանավորվել են դիզելային մեքենաներն արգելելու մասին

11:22 • 02.12.16

Աթենքի, Մեխիկոյի, Մադրիդի և Փարիզի քաղաքապետերը պայմանավորվել են, որ մինչև 2025 թվականը կարգելեն դիզելային ավտոմեքենաներն ու բեռնատարները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Դրա փոխարեն նրանք խոստացել են խթանել այլընտրանքային տրանսպորտային միջոցների՝ էլեկտրամոբիլների, հիբրիդային և ջրածնային ավտոմեքենաների օգտագործումը:


Քաղաքապետերը նաև խոստացել են քաղաքներում զբոսանքի գոտիներ ստեղծել ու զարգացնել հեծանվային ենթակառուցվածքը:


Մեխիկոյում նաև խոստացել են շարունակել զարգացնել հանրային տրանսպորտը:


Այդ խոստումները քաղաքապետերն արել են Մեխիկոյում, որտեղ անցկացվում է համաշխարհային քաղաքների քաղաքապետերի հանդիպումը:


Վերջին ժամանակներս դիզելային ավտոմեքենաները ենթարկվում են քննադատության՝ օդի որակին և մարդկանց առողջությանը հասցրած վնասի պատճառով: