5 նորագույն գերարագընթաց էլեկտրական սուպերքարեր, որոնք շուտով կհայտնվեն ճանապարհներին (լուսանկարներ)

20:44 • 02.12.16

Համաշխարհային մեքենաշինական հսկաները և ստարտափերը ձգտում են էլեկտրոնային մեքենաների շուկան գրավել նոր մոդելներով, որոնք արագության նոր ռեկորդներ կգրանցեն:

Այս մասին գրում է Business Insider-ը ներկայացնելով 5 ամենաարագընթաց մեքենաները, որոնք իրականություն կդառնան ապագայում:

1.NextEV ստարտափը ներկայացրել է Nio EP9 էլեկտրական սուպերքարը, որն ունակ է 312 կմ/ժամ արագություն զարգացնել, իսկ 100 կմ/ժամն այն զարգացնում է 2.7 վայրկյանում: Այս մոդելը արագության երկու տարբեր ռեկորդներ է սահմանել: 
 

 

2.Ֆրանսիական Renault ընկերությունը սեպտեմբերին գաղտնազերծել է իր Trezor էլեկտրամեքենայի կոնցեպտը: Մեքենան դեռևս չի փորձարկվել մրցուղու վրա: Ընկերությունը չի բացահայտել նորագույն մոդելի առավելագույն արագությունը, սակայն հայտնի է, որ 100 կմ/ժամն այն զարգացնում է 4 վայրկյանից էլ կարճ ժամանակում:  

 

3.Mercedes-ն իր Vision Mercedes-Maybach 6 կոնցեպտը ներկայացրել է օգոստոսին: Գերմանական ավտոարտադրողի խոսքով` մեքենան 738 ձիաուժ հզորություն է զարգացնում, սակայն այն ևս դեռ չի փորձարկվել մրցուղու վրա: Այն 250 կմ/ժամ առավելագույն արագություն է զարգացնում, իսկ 100 կմ/ժամը զարգացնում է առավելագույնը 4 վայրկյանում:

 

 

4.Խորվաթական Rimac ավտոարտադրողը մարտին կայացած ժնևյան ավտոսրահում ներկայացրել է իր Concept_One էլեկտրամեքենան: Այն զարգացնում է 1070 ձիաուժ հզորություն: Մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 355 կմ/ժամ, իսկ 100 կմ/ժամը` 2.6 վայրկյանում` դարձնելով այն աշխարհի ամենաարագընթաց էլեկտրամեքենան:

 

 

5.Chevy Corvette-ի հատուկ էլեկտրամեքենան արագության երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել: Սահմանափակ քանակությամբ մեքենաների մատակարարումը կսկսվի 2019-ին: Genovation GXE անվանումն ստացած մոդելը մեկ լիցքավորմամբ 210 կմ տարածություն է անցնում:  

 

 

 

5 նորագույն գերարագընթաց էլեկտրական սուպերքարեր, որոնք շուտով կհայտնվեն ճանապարհներին (լուսանկարներ)