ԱՄԷ-ն նշում է էմիրությունների միավորման 45-ամյակը
Արաբական Միացյալ Էմիրությունները նշում է Ազգային օրը՝ միասնական պետության մեջ էմիրությունների միավորման 45-ամյակը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամբողջ երկրի տաածքում կախված են ազգային դրոշներ, շենքերը լուսավորված են դրոշի կարմիր, սպիտակ, սև և կանաչ գույներով:
Բոլոր էմիրություններում անցկացվում են տոնական միջոցառումներ, օրվա վերջում նախատեսվում է մեծ հրավառութուն:
ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆա Ալ Նահայանը շնորհավորել է ժողովրդին Ազգային օրվա առթիվ: Նրա ուղերձում, մասնավորապես, նշվում է մինչև 2021 թվականն ԱՄԷ-ի ռազմավարության մասին:
«Մենք կշարունակենք մեր ջանքերն ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդելու, խաղաղ միջոցներով վեճերի և հակամարտությունների լուծման ուղղությամբ»,- նշված է ուղերձում:
Բրիտանական պրոտեկտորատի տակ գտնվող վեց էմիրությունների միավորման մասին պայմանագիրը ստորագրվել է 1971 թվականի դեկտեմբերի 2-ին: Յոթերորդ էմիրությունը դաշնությանը միացել է 1972 թվականին:










