Ռուսական ֆինանսական համակարգի դեմ մասշտաբային կիբեռհարձակում էր պլանավորվում. ՌԴ Անվտանգության ծառայություն

12:39 • 02.12.16

Դեկտեմբերի 5-ից պետք է ռուսական ֆինանսական համակարգի դեմ մասշտաբային կիբեռհարձակում սկսվեր, որի թիրախներ պետք է դառնային խոշոր բանկերը: Այդ մասին ասված է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կայքում, գրում է lenta.ru-ն:


Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրությունում, կիբեռհարձակումների իրականացման համար սերվերները գտնվում են Նիդեռլանդների տարածքում և պատկանում են ուկրաինական BlazingFast հոսթինգային ընկերությանը:


Ինչպես պարզաբանել են Անվտանգության դաշնային ծառայությունում, կիբեռհարձակումը պետք է ուղեկցվեր զանգվածային SMS հաղորդագրություններով և սոցիալական ցանցերում սադրիչ հրապարակումներով: Մասնավորապես, նախատեսվում էր Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքներում դաշնային և շրջանային մակարդակի մի շարք առաջատար բանկերի սնանկության և լիցենզիաներից զրկելու մասին տեղեկության տարածում:

 

Ռուսական ֆինանսական համակարգի դեմ մասշտաբային կիբեռհարձակում էր պլանավորվում. ՌԴ Անվտանգության ծառայություն