Սթիվեն Հոքինգը հոսպիտալացվել է Հռոմում
Հռոմում հետազոտվելու նպատակով հոսպիտալացվել է հանրահայտ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով գիտնականի ներկայացուցչին:
Աղբյուրի տվյալներով՝ 74-ամյա Հոքինգը Իտալիայի մայրաքաղաք է ժամանել Վատիկանում Գիտությունների հայրապետական ակադեմիայի համաժողովին մասնակցելու համար, ապա հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին: Գիտնականին ուրբաթ գիշեր տեղափոխել են Ջեմելի համալսարանական հիվանդանոց:
Նրա ներկայացուցչի խոսքով` գիտնականի առողջական վիճակը բավարար է: Նախատեսվում է, որ նա հիվանդանոցից դուրս կգրվի շաբաթ:
Տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, ով 10 մլն տպաքանակով թողարկված «Ժամանակի կարճ պատմությունը» գրքի հեղինակն է, զբաղվում է Տիեզերքի եզակիության առաջացման խնդրի ուսումնասիրությամբ:
Հարվարդի համալսարանի նորաթուխ շրջանավարտ 22-ամյա Հոքինգին 1963-ին ախտորոշել են «կողային ամիոտրոֆիկ սկլերոզ» հիվանդությամբ: Բժիշկները նրան մի քանի տարվա կյանք էին տալիս, սակայն նրանց կանխատեսումները ճիշտ չէին: Գիտնականը երկու անգամ ամուսնացել է և երեք երեխաների հայր դարձել:










