Ստամբուլում վառելիք տեղափոխող ավտոցիստեռն է պայթել. կա 1 զոհ և 2 տուժած (տեսանյութ)

15:46 • 02.12.16

Ստամբուլի Բյույուքչեքմեջե թաղամասում նավթամթերք տեղափոխող ավտոցիստեռն է պայթել, հաղորդում է «Ջումհուրիյեթ»-ը:

Նախնական տվյալների համաձայն` վթարը տեղի է ունեցել ավտոմեքենայի նորոգման ժամանակ:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով կա մեկ զոհ և երկու տուժած: Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու բժիշկները: