Դեկտեմբերի 3-ին աճուրդի կհանվի վերջին՝ 500-րդ LaFerrari-ն (լուսանկարներ)

09:11 • 02.12.16

Լյուքս դասի փոխադրամիջոցների արտադրությամբ զբաղվող իտալական Ferrari ընկերությունը պատրաստվում է դեկտեմբերի 3-ին աճուրդի հանել LaFerrari հայտնի մոդելի վերջին՝ 500-րդ օրինակը:


Այս մասին հայտնում է luxurylaunches.com կայքը՝ մանրամասնելով, որ մեքենայի վաճառքը կազմակերպելու է RM Sothebys աճուրդի տունը:


Հայտնի է, որ ի սկզբանե LaFerrari-ն արտադրվել է 499 օրինակով, սակայն ընկերության գլխավոր գործադիր  նախագահ Սերջիո Մարկիոնեն ավելի ուշ հայտարարել է, որ կարտադրվի մոդելի հատուկ՝ 500-րդ օրինակը՝ նախատեսված բարեգործական աճուրդի համար:


Նշվում է, որ բացառիկ կուպեի վաճառքից ստացված ողջ հասույթն ուղղվելու է այն քաղաքներին ու բնակավայրերին, որոնք տուժել են Իտալիայի կենտրոնում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից:


Աղբյուրը հավելում է, որ, ըստ աճուրդի տան մասնագետների կանխատեսման, մեքենան կարող է վաճառվել 5 մլն դոլարով:

 

ferrari-laferrari-3

ferrari-laferrari-1

ferrari-laferrari-2

ferrari-laferrari-5

ferrari-laferrari-4

ferrari-laferrari-1

 

 

 

Դեկտեմբերի 3-ին աճուրդի կհանվի վերջին՝ 500-րդ LaFerrari-ն (լուսանկարներ)