Բիլ Գեյթսը $710 000 է հատկացրել առանց ջրի աշխատող նանոմեմբրանային զուգարանակոնքի ստեղծման համար (շարժանկար)

23:17 • 02.12.16

Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամը ֆինանսավորել է առանց ջրի աշխատող զուգարանակոնքի ստեղծման աշխատանքները: Նոր տեխնոլոգիական նվաճման մասին հայտնում է Business Insider-ը:

Այն ստեղծելու համար 3 տարի է պահանջվել: Նանոմեմբրանային զուգարանակոնքը, ինչպես այն անվանել են Քրենֆիլդի ֆրանս-բրիտանական համալսարանի ծրագրավորողները, այնպես է նախագծված, որ կափարիչը փակելիս այն շրջվում է 270 աստիճանով և ողջ պարունակությունը դատարկում զուգարանակոնքի տակի մասում տեղադրված բաքի մեջ:

Այնուհետև օրգանիզմի հեղուկ արտաթորանքից ստացվող ջրային գոլորշին իջնում է ուղղահայաց խողովակով` հետագայում հայտնվելով սարքի դիմային մասում: Այդ ջուրը բավականին մաքուր է օգտագործելու համար: Արտաթորանքի պինդ մասը մարտկոցով աշխատող տեխնոլոգիայի շնորհիվ հայտնվում է առանձին խցիկում, որտեղ պատվում է հոտը վերացնող նյութով և չորանում է: Շաբաթը մեկ անգամ տեխնիկական մասնագետը հանում է թափոնները և անհրաժեշտության դեպքում փոխում մարտկոցները:

Զուգարանակոնքը ստեղծվել է հատուկ աղքատ շրջանների համար, որտեղ հազարավոր մարդիկ բնակվում են հակասանիտարական պայմաններում: Նորագույն զուգարանակոնքերը կփորձարկվեն Աֆրիկայում:

 

 

Բիլ Գեյթսը $710 000 է հատկացրել առանց ջրի աշխատող նանոմեմբրանային զուգարանակոնքի ստեղծման համար (շարժանկար)