Nikon-ի ամենահին տեսախցկներից մեկը վաճառել են 400 հազար դոլարով
Nikon-ի պահպանված ամենահին տեսախցիկը Ավստրիայում կայացած աճուրդում վաճառվել է 384 հազար եվրոյով (406 հազար դոլար)՝ այդ կերպ դառնալով ճապոնական ընկերության երբևէ վաճառած ամենաթանկարժեք տեսախցիկը: Այդ մասին հաղորդում է TechCrunch-ը:
Տեսախցիկն արտադրվել է 1948թ-ին: Այն վաճառվել է օրիգինալ կաշվե պայուսակով:
Բացի այդ, տեսախցիկի ստորին հատվածում փորագրված է՝ «Պատրաստված է շրջափակված Ճապոնիայում»:
Նշվում է, որ այդ տեսախցիկով նկարահանումներ անել դժվար թե ստացվի, քանի որ դրանում կիրառվել է ոչ ավանդական ժապավեն: Այդ խնդիրն արտադրողը լուծել է հետագայում արտադրված սարքավորումներում:










