Իսպանական Պալմա-դե-Մայորկա քաղաքն անվանափոխվել է
Իսպանիայի Բալեարյան կղզիներ ինքնավար մարզի խորհրդարանը լիագումար նիստի ժամանակ որոշում է կայացրել ինքնավարության մայրաքաղաքն անվանափոխելու մասին:
Euromag-ի հաղորդմամբ` Պալմա-դե-Մայորկան այսուհետ կանվանվի մեկ բառով` Պալմա: Պալմա-դե-Մայորկա անվանումը հաստատվել է 2011-ի նոյեմբերին կառավարության նախկին կազմի կողմից:
2012-ի մարտին անվանումը վերահաստատվել է բալեարյան խորհրդարանի կողմից, որտեղ մանդատների մեծամասնությունը պատկանում է Ազգային կուսակցության ներկայացուցիչներին: Այս անգամ, ի դեպ, վերջիններս դեմ են քվեարկել քաղաքի հին անվանումը վերադարձնելուն, սակայն նրանց ձայները հայտնվել են փոքրամասնության կազմում:










