Պերուի հարավում հզոր երկրաշարժ է գրանցվել
Պերուի հարավում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հաղորդել է Եվրոպական սեյսմոլոգիկան կենտրոնը:
Ըստ տեղեկությունների՝ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Պունո քաղաքից 88 կմ հեռավորության վրա: Օջախը տեղակայված է եղել 60 կմ խորությամբ:
Հանրապետության քաղաքացիական պաշտպանության ազգային ինստիտուտը հաղորդել է, որ երկրաշարժ հետևանքով վնասվել է ամենաքիչը 40 շինություն, ութը ավերվել է:
Բնակիչները անվտանգ վայրում են գտնվում: Ներկա դրությամբ զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:










