Ճապոնիան կանցկացնի ռոբոտների՝ աշխարհում առաջին համաշխարհային համաժողովը

14:51 • 02.12.16

2020թ. Ճապոնիայում կկայանա ռոբոտների՝ աշխարհում առաջին համաշխարհային համաժողովը, ինչի մասին հայտնում է ria.ru-ն՝ երկրի էկոնոմիկայի նախարարին հղումով:


Աղբյուրը մանրամասնում է, որ համաժողովի շրջանակում մոլորակի տարբեր անկյուններից բերված ռոբոտները կմրցեն գործունեության տարբեր՝ արտադրական, ծառայությունների մատուցման, տարերային աղետների դիմակայման ենթակառուցվածքների ոլորտներում:


«Մենք ցանկանում ենք ստուգել, թե ինչպես են գործելու ռոբոտներն ապագայի հասարակության մեջ և թե ինչպես է դրա արդյունքում փոխվելու կյանքը»,- նշել է էկոնոմիկայի նախարարը:


Աղբյուրը մանրամասնում է, որ համաժողովին մասնակցելու են հրավիրվում համալսարաններ, գիտական ինստիտուտներ ու ձեռնարկություններ, որոնց ստեղծած ռոբոտները պետք է իրենց հմտությունները ցուցադրեն ոչ միայն ապրանքների արդյունաբերական արտադրության ոլորտում, այլև այնպիսի պարզ գործերում, ինչպիսին են  տանն իրերը դասավորելը, սանհանգույցների մաքրումը, դարակների վրա ապրանքների տեղադրումը և այլն:


Ինչ վերաբերում է տարերային աղետների ու վթարների հետևանքների վերացմանը, ապա ռոբոտներին տրվելու է 2 առաջադրանք՝ գտնել ու փրկել նավթարդյունահանող գործարանում և թունելում տեղի ունեցած վթարներից տուժածներին:

 

 

Ճապոնիան կանցկացնի ռոբոտների՝ աշխարհում առաջին համաշխարհային համաժողովը