Սիրիական բանակը մտադիր է կարճ ժամանակում ազատագրել ամբողջ Հալեպը

11:27 • 02.12.16

Սիրիական բանակը, շարունակելով Հալեպի արևելյան հատվածի ամբողջական ազատագրմանն ուղղված գործողությունը, դեկտեմբերի 1-ին կարողացել է իր վերահսկողության տակ առնել նաև Հալեպի հյուսիս-արևելքում գտնվող Սեքեն ալ Շաբաբի շրջանը, որը գտնվում է ավելի վաղ ազատագրված ռազմական գիտահետազոտական կենտրոնի դիմաց` Հալեպի օդանավակայանի ճանապարհին: Այս մասին հայտնում է «Գանձասարը»:

Մինչ այդ, ահաբեկչական խմբավորումները շարունակում են իրենց ենթակայության տակ գտնվող շրջաններից հրթիռակոծել խաղաղ բնակչությանը: 

Սիրիական բանակի` Հալեպի գծով ռազմական գործողությունների համակարգման կենտրոնից սիրիական «Ալ Մայադին» հեռուստաալիքին հայտնել են, որ սիրիական բանակը մտադիր է իր դաշնակիցների օգնությամբ դուրս բերել ահաբեկիչների հսկողության տակ գտնվող թաղամասերում մնացած քաղաքացիներին և կարճ ժամանակում ազատագրել ամբողջ Հալեպը: