Բարսելոնում չինացիները ձերբակալվել են աղբի տոպրակներում 1 մլն եվրո չհայտարարագրված գումար դուրս հանելու փորձի համար
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բարսելոնի օդանավակայանում ձերբակալել է Չինաստանի երկու քաղաքացիների, ովքեր ապօրինի կերպով փորձել են մեծ գումար տարհանել երկրից:
ТАСС-ի հաղորդմամբ` ավելի քան մեկ միլիոն եվրո գումարը փաթեթավորված է եղել աղբի տոպրակների մեջ:
Աղբյուրը մանրամասնում է, որ Շանհայ ուղևորվող Չինաստանի 27 և 28-ամյս քաղաքացիների ձեռքի արտասովոր բեռն առաջացրել է աշխատակիցների կասկածը: Պարզվել է, որ նրանց գումարը հայտարարագրված չի եղել:










