Նորք–Մարաշի զինված խմբի գործով 1-ին դատական նիստը մեկնարկում է սկանդալով և լրագրողների բոյկոտով (տեսանյութ)

13:16 • 02.12.16

Քիչ հետո Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում կմեկնարկի   Նորք–Մարաշի 2015թ. նոյեմբերին վնասազերծված զինված խմբի գործով առաջին դատական նիստը, սակայն այն դեռ չմեկնարկած`  արդեն լարված իրավիճակ է, իսկ նիստը լուսաբանող  լրագրողներն հայտարարեցին, որ կբոյկոտեն այն: 

Բանն այն է, որ ոչ բոլոր լրագրողներին են թույլ տալիս մուտք գործել նիստերի դահլիճ։ Դատական կարգադրիչների պետը լրագրողներին հայտնեց, թե հաշվի առնելով այն, որ ամբաստանյալները շատ են, նրանց հարազատներից մեկական մարդ է դահլիճում, ինչպես նաև փաստաբանները, ընդամենը 7 լրատվամիջոց կարող է մասնակցել նիստին: Լրագրողները, ի պատասխան,  հայտնեցին, որ բոյկոտում են նիստը` կամ կմասնակցեն բոլորով, կամ՝ ոչ ոք:

Զանգ կատարվեց Դատական դեպարտամենտ, որտեղից հայտնեցին, որ դատական կարգադրիչների ղեկավարն ինքնագործունեությամբ է զբաղված, սակայն Փիլիպոսյան ներկայացած անձը մնաց անդրդվելի ու ասաց` «ինձ հանգիստ թողեք»։

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված զինված խմբի գործով անցնում է  33 մեղադրյալ: Խոսքն այն անձանց մասին է, ովքեր զենք են տվել կամ վաճառել խմբին՝ չիմանալով նրանց գործունեության իրական նպատակների մասին։

Գործը մակագրվել է դատավոր Արմեն Բեկթաշյանին:

Քիչ առաջ հայտնեցին, որ, նախ, դահլիճ կմտնեն հարազատները, ինչից հետո, եթե տեղ լինի` նաև լրագրողները: