Փարիզում պատանդ վերցվածները ողջ են, հանցագործը փախել է

00:51 • 03.12.16

Փարիզի զբոսաշրջության գործակալությունում պատանդներ վերցրած գողը փախոստի է դիմել, բոլոր պատանդները ողջ ու առողջ են: Այդ մասին հաղորդվում է Փարիզի ոստիկանության Twitter-ի միկրոբլոգում, նշում է RIA Novosti-ն:

«Գողություն Փարիզի Մասսենա բուլվարում: Ոստիկանության օպերացիան ավարտվել է: Գողը ներսում չէ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զինված անձը 7 մարդու է պատանդ վերցրել Փարիզի զբոսաշրջային գործակալությունում:

Ինչպես նշվում է՝ այս տուրիստական գործակալությունն ավելի վաղ կրկին գողերի թիրախ է եղել: