Ճապոնացի դիզայները արևային մարտկոցներով վերարկու է ստեղծել` սմարթֆոնները վերալիցքավորելու համար (լուսանկարներ)
Ճապոնացի դիզայները նորարար վերարկու է ստեղծել` համալրված արևային էներգիայով աշխատող մարտկոցներով, որոնք նախատեսված են սմարթֆոնները վերալիցքավորելու համար:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, այս վերարկուն հիանալի նվեր կլինի նրանց համար, ովքեր անդադար նյարդայնանում են մշտապես վերալիցքավորման կարիք ունեցող սմարթֆոնների պատճառով: Վերարկուի արժեքը գնահատվում է 2480 դոլար:
Ջունիա Վատանաբեն իր նախագծած FW16 արևային մարտկոցներով վերարկուն ներկայացրել է մարտին, այժմ այն հնարավոր է ձեռք բերել շուկայում:
Վերարկուն համալրված է 6 մեծ մարտկոցներով, որոնցից 4-ը տեղակայված են մեջքի հատվածում, իսկ երկուսը` դիմացի: Արևից ստացված էներգիան մարտկոցները վերածում են էլեկտրաէներգիայի և կուտակում այն, որի օգնությամբ հնարավոր է ցանկացած պահի վերալիցքավորել սմարթֆոնը:













